>
Հայաստանն ունիտար կառուցուածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդական ազգային պետութիւն է։ Հայաստանի Սահմանդարութիւնն ընդունուել է 1995 թուականի հուլիսի 5-ին եւ փոփոխութիւնների ենթարկուել 2005 թուականի նոյեմբեի 27-ի ու 2015 թուականի դեկտեմբերի 6-ի համապետական հանրաքուեների արդիւնքում։ Վանի թագաւորութիւնը հիմնուել է մ․ թ․ ա․ 860 թուականին, որին մ․ թ․ ա․ VI դարում փոխարինել է Ատրապական Հայաստանը։ Մ․ թ․ ա․ I դարում՝ Տիգրան Մեծի աւրաւք Մեծ Հայքը հասնում է իր առաւելագոյն մեծութեանը եւ հզաւրութեանը։ Հայաստանն առաջին պետութիւնն է, որ ընդունել է քրիստոնեութիւնը որպէս պետական կրոն III դարից մինչեւ վաղ IV դարն ընկած ժամանակահատուածում։ Քրիստոնեութիւնը որպէս պետական կրոն է ընդունուել մ․թ․ 301 թուականին։ Հին հայկական թագաւորութիւնը վաղ V դարում բաժանուել է Բիւզանդիայի եւ Սասանեան Պարսկաստանի միջեւ։ Բագրատունիների կառավարման ժամակաշրջանում՝ IX դարում, Հայաստանը վերականգնել է իր պետականութիւնը։ Բիւզանդիայի դէմ պատերազմների պատճառով 1045 թուականին թագաւորութիւնն անկում է ապրում, Հայաստանը գրաւում են սելջուկ֊թուրքերը։
XI–XIV դարերում Միջերկրական ծովի ափին հիմնուել է Կիլիկիայի հայկական իշխանութիւնը եւ ապա՝ թագաւորութիւնը։XVI–XIX դարերում հայերի հայրենիքը, որը կազմուած էր Արեւելեան եւ Արեւմտեան Հայաստաններից, ընկնում է Աւսմանեանեւ Պարսկական կայսրութիւնների իշխանութեան տակ։ XIX դարում Արեւելեան Հայաստանը գրաւում է Ռուսական կայսրութեան կողմից․ Արեւմտեան Հայաստանը՝ Հայաստանի մեծ մասը, դեռեւս մնում է Աւսմանյան կառավարման տակ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Աւսմանեան կայսրութեան իշխանութեան ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցութիւնն իրականացնում է հայերի ցեղասպանութիւնը, որի արդիւնքում 1915-1923 թուականներին զանգուածային տեղահանութեան է ենթարկուել եւ բնաջնջուել Աւսմանեան կայսրութեան նահանգների, այդ թուում՝Արեւմտեան Հայաստանի հայ բնակչութիւնը։ 1918 թուականին՝ Ռուսական հեղափոխութիւնից եւ Ռուսական կայսրութեան անկումից յետոյ, ոչ ռուսական պետութիւնները, այդ թուում նաեւ Հայաստանը, հռչակում են իրենց անկախութիւնը. հիմնուում է Հայաստանի առաջին Հանրապետութիւնը։ 1922 մարտի 12-ին Հայաստանը մտնում է Անդրկովկասի Խորհրդային ՖեդերատիւՍոցիալիստական Հանրապետութեանկազմի մէջ։
1936 թուականի դեկտեմբերի 5-ին Անդրկովկասյան Դաշնութիւնը կազմալուծուում է, իսկ անդամ պետութիւնները, այդ թուում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը, դառնում են խորհրդային հանրապետութիւններ։ Հայաստանի երրորդ Հանրապետութիւնը հիմնուել է 1991 թուականին՝ Խորհրդային միութեան փլուզումից յետոյ: Հայաստանը ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցին, աշխարհի ամենահին ազգային եկեղեցին ՝ որպէս երկրի հիմնական կրոնական հաստատութիւն ։ Հայոց եզակի այբուբենը հորինուել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 405 թուականին։ Հայատսանը Եւրասիական տնտեսական միութեան, Եւրոպայի խորհրդի անդամ է։
Ինստիգեյթ թրեվլը իր այցելուներին առաջարկում է փաթեթներ, որոնք ներառում են՝ Էկոտուրիզմ Արկածային Ագրարային Գիտական Կրթական Մշակութայի:
Հայաստանը բարձրակարգ տուրիզմի առաջատար երկրներից է: Հայաստանը գտնուում է յատուկ, աւգտակար, արժեքաւոր եւ պահանջուող տուրիստական ուղղութիւնների ցանկում: Հայաստանը սիրուած վայր է զբաւսաշրջիկների համար: Ամէն տարի այստեղ կազմակերպուում է բազմաթիւ փառատոններ, գիտաժողովներ եւ միջոցառումներ : Այլ երկրներից մարդիկ գալիս են Հայաստան ՝ սովորելու, բուժուելու եւ յատուկ հույզեր ստանալու համար:
Instigate Travel- ի առաքելութիւնն է մշակութային, կրթական, գիտական, բժշկական, արկածային տուրիզմի զարգացումը: Այն առաջարկում է բարձրակարգ տուրիստական ծառայութիւններ `առաջնային դարձնելով որակը: